Մտածում եմ, թե հաճախ ենք փորձում
բառերն ընկալել քերականական
արժեքով միայն։ Գաղտնիք չեմ բացում,
երջանկությունը՝ պարզ մի գոյական,
և երջանիկը ածական է լոկ,
գիտե ամեն ոք։ Բայց ինչու՞ արդյոք
այսքան հեշտությամբ կցում ենք սրան
հատուկ անունը՝ երջանի՜կ այսինչ,
դեռ նախանձով էլ նայում ենք վրան,
երջանկությունը դարձնում ոչ այլ ինչ,
բայց մի հասարակ անուն՝ գոյական։
Գոյական անու՜ն։ Իսկ գոյությու՞նը։
Սրա՞ համար ենք փնտրում խելագար,
երբեք չենք գտնում երջանկությունը,
զի՝ անունը կա, ամանում չկա՞…
06-15-2002