Այլ գործեր

 

 

BOOK COVER

2011 թ. Կալիֆորնիայում  հրատարակված ինքնակենսագրական վեպս՝ «Լույս ստվերների համար», պատմությունն է մի մարդու, որ շառավիղն է Գոնտուրուճյան և Բաստրմաջյան գերդաստանների, որԿիլիկիայի և Կեսարիայի հայոց կրթական ոլորտում մեծ ներդրում են ունեցել սերունդներ դաստիարակելով մինչև 1909 և 1915 թթ. Փոքր ու Մեծ եղեռնները, որտեղից սկիզբ է առնում վերապրող հայի ոդիսականը: Մանկուց ինձ տանջում էր տատիկ ու պապիկ չունենալուս հարցը, նյութ, որ այդ տարիներին հայրիկս ջանում էր շրջանցել… արգելք կար լեզուների վրա: Փոխարենը երգում էր՝ «երբ որ բացվին դռներն հուսո»:1965-ին բացվեցին քարկապված լեզուները, և ես հասկացա նրա լռության ողջ ողբերգականությունը: Օ՜, հայրիկ, դու իրավունք ունեիր՝ հարկադրված էիր լռել: Ես իրավունք չունեմ և չեմ էլ կարող լսածներս մատնել լռության. դրանք միաձուլված են հիշողությանս, կայացմանս շաղախի բաղադրիչներն են արդեն: Ես պարտավոր եմ ամբողջացնել այդ սարսափի պատմություններն ու տոհմածառիս գալիք ճյուղերին փոխանցելով՝ վճարել հոգուս պարտքը… Կարծում եմ դա ոչ թե լոկ իմ գերդաստանի, այլև մեկի դեպքում ավելի, մյուսի դեպքում պակաս, կարող է լինել որևէ հայի պատմություն:

 

Հատվածներ 2011 թվականին  հրատարակված «ԼՈՒՅՍ ՍՏՎԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ինքնակենսագրական վեպից