Ալքիմիկոսի քուրայի վրա
գրված է եղել՝ շնչիր ու հուսա.
անպաճույճ մտքի խորհուրդն իմաստուն
կտակ են թողել ապագա մարդուն։
Շնչելը հեշտ է, բոլորն են փորձում,
պատգամն առաջին հարց չի հարուցում,
բայց, այ, դժվա՜ր է հուսալու բանը,
և բարդանում է երկրորդ պայմանը։
Սպասել կարծեմ ոչ ոք չի ուզում,
զի համբերություն ոչ մեկը չունի,
սակայն ամեն ոք ունի ըսպասում
ոչ թե հասարակ, հրա՜շք թռչունի։
Իսկ այդ թռչունը երազ-մուրազի
հեքիաթի գրքից գիրկդ ինչպե՞ս վազի,
եթե չփորձես քնից արթնանալ
ու համառ ջանքով բախտիդ տիրանալ։
Փառք լինի, անուն, կամ գանձեր բազում
ծնունդ չեն առնում խաղ ու երազում,
մոգական ձողիկ ու հրաշք չկա,
հրաշքը մարդն է ու կամքը նրա։
Գրածս, խնդրեմ, առակ չկարծես,
շնչիր ու հուսա և չկասկածես,
զի թե լոկ շնչես ու արտաշնչես,
հույսդ կմարի, դատարկ կհանգչես…
07-22-2001