Փիրուզը ջրի ու երկնի մովը փաթաթված իրար,
անհունի գրկում չար աչքից հեռու սեր էին անում,
ամպը զայրացավ, վերևից նայեց ծովին սիրահար,
ասաց՝ իմացի՛ր, երկինքը միայն ինձ է պատկանում։
Գոռաց, որոտաց ու շանթահարեց խանդով դիվահար,
խառնեց, մթագնեց երկինք ու երկիր մեկ ակնթարթում,
կապուտաչ ծովի հանդարտ հայելին փշրեց խելագար,
փշուրները բյուր ալիքներ դարձան, լողացին տրտում։
Բայց հազիվ ափի քար ու ավազին մոտեցած-հասած,
հորիզոնը իր թևը երկարեց, ետ կանչեց նրանց,
մրրիկը անցել, խաղաղվել էին երկինքն ու ջուրը,
կրկին միացան ծովի կապույտն ու երկնի լազուրը։
02-09-03