Իմ լռությունը, քո լռությունը
թե ձայնագրեին՝ երգ պիտի ծնվեր։
Իմ համբույրները, քո համբույրները
խաչաձևվեին՝ շանթ պիտի պայթեր։
Իմ արցունքները քո արցունքներին
թե խառնըվեին, երկնի այտից էլ
արցունք պիտ հոսեր, բայց ոչ տխրության։
Երկնից մարգարիտ պիտի անձրևեր…
Ու ժպիտներս՝ անձրևից հետո
գրկախառնըված քո ժպիտներին
մաքուր երկնքում հույսի, հավատի
սիրո ծիածան պիտի կապեին…
02-11-2000