ԱՍԱՑԻ

 

 

Ասացիր՝ տխուր ես, նա թողեց, հեռացավ,
հարցըրիր՝ բայց մի՞թե երազդ վերացավ։
Ասացի՝ թե գնաց, քոնը չէր, մի կանչի,
մեղեդին քո մեջ է, նոր երգով կհնչի։

Ասացիր՝ անցյալը քեզ տվեց դառը ցավ,
հարցըրիր՝ բայց մի՞թե պերճ հոգիդ չորացավ։
Ասացի՝ քիչ սպասիր, հենց շյուղդ կանաչի,
աղբյուրըդ նոր սիրո խինդ պիտի կարկաչի։

Ասացիր՝ հավատամ ու սպասե՞մ, բայց որքա՞ն,
հարցըրիր վախվորած՝ բայց կգա՞ անպայման:
Ասացի՝ հավատա, նա շատ չի ուշանա,
ասպետըդ ճամփին է, վաղ թե ուշ՝ պիտի գա:
03-21-2001