Ես սիրում եմ քեզ։
Սիրում եմ անեղծ,
անսակարկ սիրով,
անպայմանական։
Դու սիրում ես ինձ։
Դու՞, սիրու՞մ ես ինձ։
Ինչու ես հապա
օրենքներ գծում,
սահմաններ գցում,
խըճըճում կյանքը
ու պատմությունը
այս սովորական։
Ինչու՞ ես փորձում,
ինչպե՞ս ես փորձում
գաղտնիք դարձընել
այսքան պա՜րզ մի բան՝
ես քեզ եմ փնտրում,
դու ինձ ես փնտրում,
այս է կարևոր,
սա է էական։
01-02-2000