Եթե ձեռք մեկնի մի անծանոթ քեզ,
ձեռք մեկնես դու մի անծանոթ մարդու,
երկու ափերի հանդիպելուն պես
նա կջերմանա, կջերմանաս դու…
Երկու ձեռքերի փոխմիացումով
երկու ջերմություն կփարվեն իրար,
ու կայծակների խաչաձևումով
կլուսավորվի մեկ կտոր խավար…
Քո ջերմությունը անծանոթ մարդուն
ու նրանը քեզ ի՜նչ եռանդ կտա,
ու երկու ձեռքով երկու խնդություն
կավելանա այս աշխարհի վրա…
Նոր ըսկիզբ գուցե կսաղմնավորվի,
կդալարի նոր հարաբերություն,
երկու ջերմությամբ կբեղմնավորվի,
կըծնվի մի նոր բարեկամություն…
08-01-07