ԵՐԿԱՐԻ՜Ր ՁԵՌՔԴ

 

 

Մտածում եմ, թե մենակ չեմ կարող,
մենակ չես կարող։ Մտածում եմ, թե
խնդիրը դժվար, լուծումը հեշտ է։
Երկարի՛ր ձեռքդ, ձեռքս երկարեմ
ու երկու հոգով, ու՜ր էր, երրորդն էլ
թե մեզ միանար, այս երեքին էլ՝
մեկ ուրիշ երեք, օղակին՝ օղակ
կոփեինք շղթա, Աստվա՜ծ է վկա,
ի՞նչ դժվարություն պիտի դիմանար…
Երկարի՜ր ձեռքդ։
10-07-2000