Թե իմանայի դու երջանիկ ես,
թե իմանայի խի՛նդ ես փոթորկում,
հավատա, պիտի չայպանեի քեզ,
որ խենթացել ես ուրիշի գրկում։
Եթե տեսնեի անուշ բերկրանքդ,
պիտի ներեի քեզ անհիշաչար,
պիտի օրհնեի նոր սերդ, կյանքդ,
պիտի լինեի բարի ու անչար։
Ավա՜ղ, հրճվանքդ խաղ է ու դիմակ,
կատակերգություն, որ ցավդ է մատնում,
խոլ քրքիջներդ, կեցվածքդ համակ
ես թարգմանում եմ որպես բիրտ վատնում։
Ահա թե ինչ եմ ցանկանում ասել։
Ցավդ էլ, բերկրանքդ էլ պատրաստ եմ կիսել,
բայց խաղդ սիրույս պաղ մահ է բերում,
ես քո կեղծիքն ու սու՛տը չեմ ներում։
09-01-2001