ԻՄ ԱՄԵՆԱԻՐԱԿԱՆ ՀԵՔԻԱԹԸ…

 

 

Հրեշտակները կարծեմ չեն շիկնում։
Ուրեմն հիմա հանգիստ կլսես ինձ։
Դու իմ ամենանախշուն հեքիաթն ես։
Ամենաիրականը։
Սա հաճոյախոսություն չէ։
Խոստովանություն է։
Եվ անում եմ առանց կարկամելու։
Ուրեմն, ուզես-չուզես պիտի ընդունես։
Ախր դու ստանալ չես սիրել։
Սիրել ես միմիայն տալ։
Տալ աննկատելիորեն։
Ու միշտ գտել ես ձևը։
Տվել ես որևէ առիթով։
Ավելի հաճախ՝ առանց առիթի։
Դռանս առջև անակնկալ մի ծաղկեփունջ։
Նամակատուփիս մեջ՝ հատուկ մի նվեր։
Թողել ես ու իսկույն փախել, գնացել։
Որպեսզի հեշտորեն «չքմեղանաս»։
Որպեսզի հրաժարվես հերթական «մեղքից»։
Քեզնից սովորել, ես էլ նույնն եմ անում։
Դռներիդ մոտ եմ թողնում այս գիրքը։
Ուզես-չուզես պիտի ընդունես։
Դու՜, իմ ամենաիրական հեքիաթ…
Ու, գիտե՜մ, պիտի սիրես…
08-01-07