Աչքերը փակել, նիրհում էր կրկին ցերեկը հոգնած,
մերթ կարմրում ու մերթ գունատվում էր կապույտը նորից,
երեկոն ծնվեց, երկունքի միջից երկինքը ժպտաց,
զեփյուռն անպիտան մանկան բարուրը փախցըրեց մորից։
Օրորոցային մեղեդիներով բազմահրապույր
կախարդեց նրան ու գիրկը առած՝ թռավ խելագար,
երկինքը մթնեց, զայրույթից վառեց իր աչքերը բյուր,
բայց ու՜շ էր, իզու՜ր։ Գիշեր էր արդեն, երեկոն չկար…
06-12-2002