ԼՌՈՒԹՅԱՆ ՈՍԿԻՆ

 

 

Զարմանալի չէ՞ մարդ արարածը,
որքան չգիտե, այնքան ավելի
հեշտ է բարբառում մտքից անցածը։
Ու համառությամբ արգահատելի,
որքան ավելի խելքը չի հասնում,
այնքան ավելի լեզվին է տալիս,
շաղակրատում է, չի հանգստանում,
մինչև հաղթող է իբրև դուրս գալիս…
Իսկ պարտըվողը քթի տակ ժպտում՝
խաղաղ կշռում է լռության ոսկին,
ականջին օղ է խորհուրդն իմաստուն՝
պետք չէ առարկել հիմարի խոսքին։
05-23-2002