Կամոքն Աստըծո մի օր ծնվում ենք, մի օր էլ մեռնում
և այս երկուսի միջանցքում ապրում, այսինքն՝ խառնում
ու շաղախում ենք ծիծաղ ու արցունք, խինդ ու տառապանք,
այսպես արարում մեր պատմությունը, վերնագրում ենք՝ կյա՜նք։
Կատակերգությու՞ն, թե՞ ողբերգություն, ո՞վ է իմանում,
շրջան է գործում անիվն աշխարհի, բերում է, տանում,
ծննդյան օրվա ու մահվան միջև երկու օր ապրում,
չենք էլ հասկանում, թե ինչու եկանք, ինչու ենք գնում։
11-25-2001