Նույն ծնողների մարմնից են սերվում
և նույն նյութից են ու նույնատեսակ,
երկվորյակներն այս նույն մորից ծնվում,
գոյատևում են նույն տանիքի տակ։
Այսպես է եղել դարերից ի վեր
և ամեն ինչում միահավասար,
հաշտ ու համերաշխ պետք էին լինել,
բայց հազվադեպ են հանդուրժում իրար։
Հնուց է գալիս կռիվը նրանց
ու իրար կողքի կանգնել չեն սիրում,
երբ մեկը վարն է, մյուսը՝ վեր թռած,
ցնծում է, փքվում, թե ինքն է տիրում։
Բայց չի հասկանում անմիտ-անկարը,
թե դատարկության նշանն է դա լոկ,
թե կորցըրել է իր կշռաքարը,
դրա համար է վեր թռել անհոգ…
10-04-05