Մի օր գալու ես, մի օր գնալու,
այս է պայմանը, չկա այլ ուղի,
անցյալիդ համար փոխանակ լալու,
վայելիր պահը, զուր մի հապաղի։
Կամ լինելու ես, կամ չես լինելու,
երրորդ կամ չկա ու չկա զիջում,
հայտնի չէ վաղը ինչ է բերելու,
ժամանակիդ հետ իզուր ես վիճում։
Անցյալը՝ փոշի փոշուն խառնված,
ապագան՝ երազ երազ աշխարհում,
հիմա՛, հիմա է պահը քեզ տրված
երազ ու փոշու անձուկ սահմանում։
09-16-2001