ՓՈԽԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

 

 

Շատախոսի և սակավախոսի
Տարբերությունը մի քիչ ավելի
կամ մի քիչ պակաս գլուխ տանե՞լն է։
Ինչպե՞ս որոշել սրանց սահմանը։

Մեկը ձայնով է սղոցում-կրծում,
ասում է՝ իբրև կիսվել է փորձում,
բայց… կիսում է քեզ։ Մյուսը անձայն է
իր գործը անում, արդյունքում, սակայն,
առաջինի պես հոգիդ է քամում,
տզրուկի նման կորովդ է տանում։

Այսպես կամ այնպես՝ անմարդկային նույն
անտարբերությամբ հերդ են անիծում
մեկ տարբերությամբ. սակավախոսը
դանդա՜ղ չափելով, իսկ շատախոսը
արա՛գ լափելով համբերությունըդ։

Դու դիմանում ես, լռում ես, լռում,
մինչև լցվում է բաժակդ այնքան,
մեկեն պայթում է հըրաբխի նման,
և ամբողջ աղբը դեպի դուրս ժայթքում,
ինչպես որ մտան, բումերանգի պես
վերադառնում են դեպի աղբաման։

Իսկ ականջներըդ …վերջնականապես
խեցի են դառնում՝ դռները փակում։
11-21-03