ՄԿԱՆ ԽԱՂ, ՄԿԱՆ ՄԱՀ…

 

 

Երբ կատուները շրջակայքում չեն,
մկների մտքով այս իսկ պատճառով
արքայություն է շատ հաճախ անցնում՝
առյուծ են իրենք իրենց ձևացնում։
Ծիծաղե՞լ արդյոք։ Չարժե՛ ծիծաղել։
Բայց անտարակույս տեղին է ասել՝
ա՛յ ողորմելի Մուկիկ Մուկիկյան,
այս մարմաջովդ ինքնամեծարման,
կարող ես շատ-շատ առնետ ձևանալ
և այն էլ՝ որոշ ժամանակ միայն,
մինչև զբոսանքից տուն դառնա կատուն,
իր խաղը անի՝ քո հոգին հանի
ու ախորժակով քեզ կուլ տա հում-հում։
05-30-2002