ՇՂԹԱՆ ԱՐՁԱԿԵՆՔ

 

 

Քանի անգամ ենք նաև երրորդ թև ուզել ունենալ
կամ այս երկուսը մի քիչ ավելի ձգել կարենալ՝
գեթ մոտենալու, ուր սովորաբար թևը չի հասնում,
հասնում է լեզուն ու… չի կարկամում՝ տալիս է, անցնում։

Եթե այս գործում այնքա՜ն հմուտ ենք, այնպե՜ս համարձակ,
երբեմն այնքան, որ վայել է սոսկ մի բառ՝ սանձարձակ,
լեզվի փոխարեն թևերն օղակող շղթան արձակենք,
կարիքի պահին ընկերոջ կողքին երրորդ թև լինենք։
03-20-2001