ՊՏՏՎԻՐ, ՊՏՏՎԻՐ ԿԱՐՈՒՍԵ՞Լ…

 

 

Այսօր՝ Կիրակի, դու լացակումած
ահա աղոթում, ի խորոց սրտի
ներում ես հայցում շաբաթվա գործած
մեղքերիդ համար։ Արարք է արդար։

Իսկ վաղը, գիտես, նոր Երկուշաբթի
պիտի ըսկըսես։ Ու մտածում եմ՝
պիտի կրկնվի՞ պատմությունը այս,
թե այսօր, այստեղ ներում ըստանաս։

Ու թե կրկնվի հաջորդ Կիրակի,
մեղքերիդ համար զղջումդ արդա՞ր
պիտի համարել, և դարձյա՞լ քեզ տալ
մի նոր թողություն քրիստոնեաբար…
09-12-2002