«Օրըդ բարի»-ն է վայել քեզ բարի լույս մաղթողին,
«Փառք Աստըծո»-ն է վայել ինչպե՞ս ես հարց տվողին։
Վայելելը մոռանում, վայու՜մ՝ ասում ես՝ «ոչի՜նչ»,
ոչինչն ինչպե՞ս վայելե Արևը վայելողին։
Բայց ինչու՞ եմ զարմանում, աշխարհը հի՜ն, մա՜րդը նոր,
և վայելը մարդկային տկարությու՜ն դարավոր։
Գանգատ ունի մարդը միշտ՝լինի աղքատ մի վերջին,
թե իր բախտից հղփացած մեծահարուստ առաջին։
Օ՜, վայել չէ վայելը արարածին բանական,
զի վայողի երկինքը սև ու մութ է տևական։
Վայելողը լա՜վ գիտե ու երբեք չի մոռանում՝
լավատեսի օրն է միշտ արևոտ ու տոնական։
10-10-06