Մայրամուտի բորբ հրդեհը անտես
շառագունել է հորիզոնը, տես,
երկրի ու երկնի հեռավոր ծովում
սուզվող նավակ է արևը թվում։
Հոգնել է լույսը, ուզում է մարել,
վաղ առավոտից դադար չի առել
ու մթնշաղի աղջամուղջի հետ
երկնքի գրկում հալվում է անհետ։
06-05-2002
Մայրամուտի բորբ հրդեհը անտես
շառագունել է հորիզոնը, տես,
երկրի ու երկնի հեռավոր ծովում
սուզվող նավակ է արևը թվում։
Հոգնել է լույսը, ուզում է մարել,
վաղ առավոտից դադար չի առել
ու մթնշաղի աղջամուղջի հետ
երկնքի գրկում հալվում է անհետ։
06-05-2002