ՏԱՐԻՆԵՐ ԱՌԱՋ

 

 

Սրտիս ականջին շշուկով ասված
խոստում էիր դու, քեզ սիրում էի
մեր հանդիպումից դեռ շատ, շա՜տ առաջ,
և ամեն գիշեր մինչև լուսաբաց
երազն իմ հոգու անլուր սպասումի
աղոթք էր դառնում և ապա՝ հառաչ…

Հիմա չգիտեմ, շշուկն այն լուսե
հեքիա՞թ էր արդյոք, գուցե մանկամարդ
սի՞րտս էր այն հյուսել, պատմել ականջին,
բայց մարմին չառար, խոստու՜մ մնացիր,
և ոչ ոք, ոչ ոք չըպատասխանեց
հեգ երազների աղջըկա կանչին…

Ու աչքըս ճամփիդ՝ տարիներ անցան,
տարիքը անցավ, սրտիս ականջը
չի հուզում ոչինչ, ոչի՜նչ չի թովում,
բայց ա՜յն խոստումը՝ երա՞զ էր, հեքիա՞թ,
թե՞ չանցնող մի ցավ, մինչև այսօր էլ
օրհնանքի նման անուշ է թվում…
07-06-03