Իմ թախծի պահին կամ ուրախության,
իմ արցունքների կամ ժպիտիս մեջ
դու քեզ չես տեսնում, լոկ ի՜նձ ես տեսնում…
Թե տեսնել գիտես, թե սոսկ չես նայում,
տեսնում ես նաև, ինչպե՞ս է հապա,
ինչպե՞ս է հապա, որ քե՛զ չես տեսնում
իմ թախծի պահին կամ ուրախության,
իմ արցունքների կամ ժպիտիս մեջ…
Դու նայել գիտես, լոկ նայե՜լ գիտես
բայց տեսնել, ավա՜ղ, դեռ չես սովորել։
02-21-2000