ՑԱՆԿԱՊԱՏ

 

 

Ի՜նչ պարզունակ երազներ տեսան նրանց աչքերը՝
իմ ու քո տան արանքում կառուցեցին ցանկապատ,
քարը քարին դարսեցին, ծեփով լցրին անցքերը
ու… կարծեցին կկասեն սիրո գետը հորդառատ։

Ու չիմացան, թե հոգվույս կրակներից մշտավառ
գետս մշուշ ծխաց վեր ու ամպացավ եթերում,
անձրև դարձավ, տարափեց, քանդեց-քշեց քար առ քար,
ցանկապատը ավիրեց, խաղաղվեց քո թևերում։
01-06-2002