Իմ քառակուսուց դուրս փախա մի օր,
բայց …հայտնվեցի մեկ ուրիշի մեջ,
տեսա, որ սա էլ, թեև մեծ ու նոր,
տաղտկալի է և նույնքան սնամեջ։
Ու երբ փորձեցի նաև սրանից,
հետո մյուսներից հերթով դուրս թռչել,
մեկեն հասկացա, որ անսահմանից,
որքան էլ ջանամ, չեմ կարող փախչել…
Եվ մտածեցի՝ այդ ե՛ս եմ կլոր,
որ գլորվում եմ, տեղից տեղ գնում,
քառակուսի՜ է աշխարհը բոլոր՝
ծննդյան օրից իր տե՛ղն է մնում։
04-23-03