Սիրում էիր ինձ ու սիրում ես դեռ,
բայց քո տեսակը ուրիշ էր, տարբեր։
Մեկ սիրով սիրտդ չբավարարվեց,
երկրորդին փնտրեց, երրորդով տարվեց…
Փնտրեցիր, բայց ի՜նչ։ Մնացիր ծարավ,
հոգիդ չլցվեց, նոր սերդ էլ կորավ,
վարդը թառամեց՝ փուշը քեզ թողած,
ու հուշերիդ մեջ լոկ ցավը մնաց։
Սիրում էի քեզ ու սիրում եմ դեռ,
և իմ տեսակն էլ ուրիշ էր, տարբեր։
Մեկ սիրով հոգիս լցվեց, լիացավ,
երբեք չըդավեց ու չըդառնացավ։
Ես չըփնտրեցի ոչինչ նյութեղեն,
սիրտըս լեցուն էր սիրով հոգեղեն,
տառապանքն անգամ լույս բերեց և ուժ,
ու հուշերիս մեջ մնացիր անուշ։
03-27-2003